Արխիվ

Շախմատի Հանրապետական Երկրորդ Համադպրոցական Առաջնության եզրափակիչ փուլը

Շախմատի Հանրապետական Երկրորդ Համադպրոցական Առաջնության եզրափակիչը տեղի ունեցավ մայիսի 29-ին Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի Տանը: Ընդհանուր առմամբ 16 թիմ Հայաստանի բոլոր մարզերից և Ղարաբաղից մասնակցեցին եզրափակչին: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շախմատային հանրագիտարաններով պարգևատրեց առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերի բոլոր անդամներին, իսկ հաղթող թիմի` Լոռու մարզի թիվ 1 թիմի բոլոր 4 անդամներն ստացան համակարգիչներ ՀԲԸՄ-ի կողմից: