Արխիվ

ՀԲԸՄ- Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

ՀԲԸՄ-ն հայտարարում է 2008թ-ի ամառային պրակտիկայի հայտերի ընդունման մեկնարկը: Հայկական բարեգործական ընդհանուր միությունն ամառային պրակտիկայի ծրագրեր Է իրականացնում Նյու Յորքում եւ Փարիզում, որին էլ 2007-ից միացավ հայաստանյան ծրագիրը: Ծրագիրն ուշագրավ է երկու առումով. նախ՝ աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռվում ավելացնելու իրենց մասնագիտական փորձառությունը, իսկ հետո էլ նրանց վերադարձնում է հայրենի արմատներին: Հայտերին ընդունման վերջնաժամկետն է Մայիսի 1-ը: Մանրամասներն ու մասնակցության հայտի ձևը կարող եք կարող եք գտնել հետևյալ հասցեով`

www.agbu.org/downloadableforms/YSIPform.pdf