Արխիվ

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՎԻՐԱՏՈՒ

 

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրերին աջակցելու, ինչպես նաև համալսարանի գերազանց ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով, շարունակվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ու ֆրանսիական համալսարանի միջև համագործակցությունը: Այդ համագործակցության շրջանակներում ՀԲԸՄ-ը երկրորդ տարին անընդմեջ փոխհատուցում է համալսարանի 1-ից 4-րդ կուրսերի բակալավրի թվով 19 գերազանց ուսանողների ուսման տարեկան վարձերը ամբողջությամբ: Դեկտեմբերի 15-ին, Հայաստանի ֆրանսիական համալսարանի շենքում կայացավ համալսարանի նվիրատուների ֆինանսական օգնության հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը համալսարանի 19 գերազանց ուսանողներին հանձնեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ստորագրությունը կրող գերազանցության վկայականները: Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Անն-Մարի Շլոսերը, ՀՀ Կրթության և գիտության նախարարի ներկայացուցիչ Մհեր Մելիք-Բախշյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Արիս Ադամյանը, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչական Ժողովի անդամ Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը և այլ հյուրեր: Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի նվիրատու կազմակերպություններից են նաև Երևանի կոնյակի գործարանը, ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ֆրանս-հայկական Զարգացման Հիմնադրամը:

 

 

Տեսանյութ

 

end faq