Արխիվ

ՀԲԸՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի նույնպես Հայաստան այցելեցին ՀԲԸՄ Բուենոս Այրեսի Կանանց հանձնախմբ անդամները: Ավանդական դարձած այցելությունն այս տարի տեղի ունեցավ սեպտեմμերի 15-27-ը: Այցելության օրերին ՀԲԸՄ Կանանց հանձնախմբի անդամները շրջեցին Հայաստանի տեսարժան վայրերն ու ծանոթացան Հայաստանի պատմամշակութային կոթողներին: Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ՀԲԸՄ Կանանց հանձնախմμի անդամներին ընդունեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նույն օրը խումբը հյուրընկալվեց ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունում և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանում: