Արխիվ

"ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հոկտեմբերի 19-ին, ՆՓԱԿ կենտրոնում տեղի ունեցավ “Գիլգամեշ” նախագծի երևանյան պրեմիերան: Բազմաթիվ հյուրախաղերից հետո, հայ հանդիսատեսին նույնպես հնարավորություն ընձեռվեց վայելել այս յուրօրինակ նախագիծը: Եվ դա հնարավոր դարձավ ՀԲԸՄ-ի և մասնավորապես ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի ջանքերով: “Գիլգամեշ” նախագիծը արդյունքն է տևական համագործակցության ծնունդով սիրիացի երկու արվեստագետների` հայազգի Գևորգ Մուրադի և Կինան Ազմեի: Ձայնի և պատկերի հիանալի միաձուլմամբ` հանդիսատեսը, Ազմեի կլառնետի հնչյունների ներքո, հետևում էր Մուրադի տպավորիչ նկարազարդումներին:

FAQ header 1

 

end faq