Արխիվ

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Էդուարդ Տեր-Գասպարյանը ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման նոր ատենապետ

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհրդի հերթական ժողովը, որի ժամանակ հայտարարվեց խորհրդի շրջանի ավարտը: 2008թ. ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման հիմնադրման օրվանից այս խորհուրդը` ատենապետ Կարեն Տիրարյանի գլխավորությամբ, բարեխղճորեն կատարեց իր պարտականությունները: Համաձայն սկաուտական կանոնագրի, խորհրդի գործունեության ժամկետի ավարտից հետո ընտրվում է նոր ատենապետ, որն էլ կարճ ժամանակում կազմում է նոր սկաուտական խորհուրդ: Ժողովին ներկա էր Հայաստանում ՀԲԸՄ սփյուռքահայ երիտասարդական ծրագրերի համակարգող Հերմինե Դյուզյանը, որն իր շնորհակալական խոսքն ուղղեց խորհրդի նախկին ատենապետ Կարեն Տիրարյանին` նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Կարենն անշուշտ դեռ կշարունակի իր ակտիվ գործունեությունն ու աջակցությունը սկաուտական շարժմանը: Իսկ ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման նոր ատենապետ նշանակվեց Էդուարդ Տեր-Գասպարյանը: Շնորհավորում ենք Էդուարդին և մաղթում հաջողություններով ու առաջընթացով լի շրջան:

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԹԵՂԵՆԻՍԻ ՎԱՆՔ

Արշավների կազմակերպումը սկաուտական առօրյայի կարևոր բաղկացուցիչներից է, և լավ առիթ` կոփելու մարմինը, դիմակայելու և հաղթահարելու դժվարություններ ու բարձունքներ, ինչպես նաև սովորելու օգնել միմյանց: Այս նպատակով ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժումը սեպտեմբերի 11-ին կազմակերպեց իր հերթական արշավներից մեկը, այս անգամ դեպի Թեղենիսի վանք: Մոտ 11 ժամ տևած այս քայլարշավը ևս կավելանա սկաուտների կողմից հաղթահարվածների շարքին` լավագույն հիշողու-թյուններով և իհարկե նոր ու էլ ավելի դժվար արշավների սպասումներով:

ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ

ՀԲԸՄ Երևանի սկաուտական խորհուրդը շարունակում է իր աջակցությունը ԼՂՀ “Հայկի սերունդ” կազմակերպության “Հայորդիներ” սկաուտական շարժմանը: Սեպտեմբերի 23-25-ը ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցավ “Սկաուտական ղեկավար” խորագրով եռօրյա սեմինար, որը կազմակերպել էին ՀԲԸ Միության Երևանի սկաուտական խորհուրդը և որին իր մասնակցությունը բերեց նաև ԼՂՀ “Հայորդիներ” սկաուտական խմμի ղեկավար կազմը: Լինելով արդեն կայացած խումբ և ունենալով զգալի փորձ այս ասպարեզում, ինչպես նաև հավատալով, որ գիտելիքներով ու փորձով հարուստ ղեկավարությունը պատրաստված ու կայացած խումբ ունենալու գրավականներից մեկն է` Երևանի սկաուտական խորհուրդը սիրով կազմակերպեց այս միջոցառումն իր գիտելիքներն ու հմտություններն Արցախի գործընկերներին փոխանցելու նպատակով: Սեմինարին մատուցվեցին թե տեսական և թե՛ գործնական նյութեր, եղան հետաքրքիր քննարկումներ, հարց ու պատասխաններ: Կայացավ հանդիպում ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի հետ Արաբկիրի Հայորդյաց Տանը: Մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին կազմակերպիչներին և ի նշան երախտիքի հանձնեցին հուշանվեր:

ԾԱՌԱՏՈՒՆԿ ԲԱՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին, ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման անդամներն ուղևորվեցին Լոռու մարզում տեղակայված իրենց μանակավայր իրականացնելու հերթական ծառատունկը: Տնկվեց ավելի քան 70 տնկի, հիմնականում բարդիներ, որոնք վստահաբար բանակավայրն էլ ավելի գրավիչ ու առողջարար կդարձնեն: Ծառատունկի կազմակերպումը μարի ավանդույթ է դառնում սկաուտների համար: Սա արդեն 2-րդ նմանատիպ միջոցառումն էր և անկասկած կունենա նաև իր շարունակությունը:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2011 Սկաուտական շարժում ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Էդուարդ Տեր-Գասպարյանը ՀԲԸՄ Երևանի սկաուտական շարժման նոր ատենապետ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: