Արխիվ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑԱՆ "ԱՐՄԵՆԻԱԿԱ" ԾՐԱԳԻՐ

Եվրոպական երեք գործընկերների` Հայկական Բարե-գործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի, Հայկական մշակույթի ուսումնասի-րության և փաստաթղթերի կենտրոնի (CSDCA-Իտալիա), Ինսայդ Յուրոփ (Բելգիա) և Հայկական ճարտարապետության ուսումնասիրման կազմակեր-պության (ՀՃՈՒԿ) միջև համագործակցության արդյունքում իրականացվում է հայկական հուշար-ձանների ժառանգության (փաստաթղթեր, լուսա-նկարներ, և այլն) նվիրված արխիվների թվայնացման մի ծրագիր, որն սկսվել է 2009 թ. հոկտեմբերի 31-ից և ավարտվելու է 2011 թ. հոկտեմբերի 31-ին։ Ծրագրի հիմնական մասը իրականացվելու է Հայաստանում։ Ծրագիրը հնարավորություն կտա պահպանել հայկական հուշարձանների ժառանգությանը նվիրված արխիվները, բարելավել Հայկական ճարտարապետությունն ուսում-նասիրող կազմակերպության արխիվները, համալրել տվյալները օնլայն աշխատանքի միջոցով, ինչպես նաև կնպաստի միջազգային մակարդակով հետազոտողների, ուսանողների, արվեստագետների և ճարտարապետների միջև գիտելիքների տարածմանը և փոխանակմանը։ Այս ծրագիրը հովանավորվում է Եվրոպական Հանձնաժողովի կողմից։