Արխիվ

ՆՈՐՔԻ, ԱՐԱԲԿԻՐԻ ԵՎ ՄԱԼԱԹԻԱՅԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏՆԵՐ

1993 թ. ՀԲԸՄ-ն և Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը միավորեցին իրենց ուժերը Երևանում երեք հայորդյաց տներ կազմավորելու համար։ Հայորդյաց տներում կազմակերպվում են պատմության, լեզվի, հա-մակարգչային գիտելիքների, արվեստի, երաժըշ-տության, պարի, ձեռքի աշխատանքի և սպորտի ամենօրյա արտադասարանային ժամեր։ Բոլոր երեք հայորդյաց տներն ունեն մատուռ։ Յուրաքանչյուր շաբաթ տեղի են ունենում եկեղեցական ժամերգություններ և Աստվածաշնչի ընթերցումներ։ Ընդհանուր առմամբ հայորդյաց տներում սովորում են 5-ից 21 տարեկան մոտ 4,000 աշակերտներ, և աշխատում են 300 վարչական աշխատակիցներ։ 2007 թ. Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կայացած Երեխաների նկարչության միջազգային մրցման ընթացքում, Նորքի հայորդյաց տան սաներից Մարիամ Մարուքյանը ստացավ առաջին մրցանակը։ Նորքի hայորդյաց տան կատարողական արվեստների խմբերը համերգներով հանդես են եկել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Լեհաս-տանում, Կանադայում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուրուգվայում` ցուցադրելով իրենց հմտությունները տասնյակ հազարավոր հանդիսականների առջև։ Վերջին տարիների ընթացքում հայորդյաց տներից յուրա-քանչյուրը կապիտալ վերանորոգվել է, արդիականացվել են դասասենյակները։ ՀԲԸՄ-ի բարեգործական ճաշարաններից երեքը ներկայումս տեղակայված են Արաբկիր, Մալաթիա և Նոր Նորք հայորդյաց տների շենքերում։

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2011 Ծրագրեր ՆՈՐՔԻ, ԱՐԱԲԿԻՐԻ ԵՎ ՄԱԼԱԹԻԱՅԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏՆԵՐ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: