Արխիվ

"ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Հոկտեմբերի 19-ին, Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի ունեցավ “Գիլգամեշ” նախագծի երևանյան պրեմիերան: Բազմաթիվ հյուրախաղերից հետո (Դուբայ, Բեյրութ, Դամասկոս, Նյու Յորք, Լոս Անջելոս), հայ հանդիսատեսին նույնպես հնարավորություն ընձեռվեց վայելել այս յուրօրինակ նախագիծը: Եվ դա հնարավոր դարձավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և մասնավորապես ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի ջանքերով: “Գիլգամեշ” նախագիծը արդյունքն է տևական համագործակցության ծնունդով սիրիացի երկու արվեստագետների` հայազգի Գևորգ Մուրադի (կենդանի նկարազարդումներ) և Կինան Ազմեի (կլառնետ): Ձայնի և պատկերի հիանալի միաձուլմամμ` հանդիսատեսը, Ազմեի կլառնետի հնչյունների ներքո, հետևում էր Մուրադի տպավորիչ նկարազարդումներին: Շումերա-բաբելոնյան “Գիլգամեշ” էպոսը մեզ հասած ամենահին գրավոր էպոսն է (մ.թ.ա. 2700թ.):

 

 

Տեսանյութ

 

end faq

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2011 Նորություններ "ԳԻԼԳԱՄԵՇ" ԷՊՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: