Արխիվ

ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ ՄԵԴԱԼՈՎ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, հայապահ-պանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամներ` ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը և ՀԲԸՄ գանձապահ Սեմ Սիմոնյանը պարգևատրվեցին Անանիա Շիրակացու մեդալով: Սինան Սինանյանը պետական բարձր պարգևը ստացավ անձամբ ՀՀ նախագահից` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Լոս Անջելոսի Բևերլի Հիլթըն հյուրանոցում: Սինանյանը Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքի հեղինակավոր առաջնորդներից է: Նրա գլխավորությամբ Լոս Անջելոսում վերջերս հիմնվեց “Հայաստանի Տուն”-ը` Գլենդեյլի մշակույթի կենտրոնն ու Լոս Անջելոսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: “Ընդունված ավանդույթ է պատմական որևէ իրադարձության ժամանակ շրջադարձային մի քայլի նախաձեռնումը, որը հավերժ կմնա մեր սերունդներին: Այսօր նախագահ Սարգսյանը մասնակցեց “Հայաստանի Տան” բացման արարողությանը, որն իրականացվեց մեր համայնքի համատեղ ջանքերով: Մենք հավատում ենք, որ “Հայաստանի Տուն”-ը` լինելով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայա-ցուցչության պաշտոնական նստավայրը, կդառնա մշտական ցուցասրահ մեր հայրենիքի բոլոր գեղեցիկ նվաճումների համար: Սա կլինի խորհրդանշական նվեր մեր համայնքի կողմից ՀՀ անկախության 20-ամյակի այս հպարտ ու գեղեցիկ առիթով: Մեր ցանկությունն է, որ ամեն անգամ “Հայաստանի Տան” կողքով անցնելիս կամ այնտեղ ոտք դնելիս բոլորս հիշենք հայրենիքին օգնելու ու աջակցելու մեր հավաքական պարտականության մասին”, - իր շնորհակալական խոսքում ասաց Սինան Սինանյանը: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելոսի հայ համայնքի ավելի քան 800 ներկայացուցիչներ ու պաշտոնյաներ: Այդ երեկո եղան նաև այլ պարգևատրումներ ՀՀ նախագահի կողմից: Ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և դրսևորած անմնացորդ նվիրումի, Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների, ազգանվեր երկարամյա և բեղմնավոր գործունեության համար Ժիրայր Թրփանճյանը պարգևատրվեց Պատվո շքանշանով: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն երկարամյա ծառայության, ազգային հոգևոր արժեքների պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը պարգևատրվեց “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով: Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստելու համար Թևան Առուստամյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով:

 
Դուք այստեղ եք՝ Home Արխիվ Արխիվ 2011 Նորություններ ՀԲԸՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՍԻՆԱՆ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԵՄ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ ՄԵԴԱԼՈՎ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: