Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

Արխիվ

Մարի Մանուկյան վարժարանի սաների այցը Հայաստան

Հուլիսի 20-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքից Հայաստան են ժամանել Մարի Մանուկյան վարժարանի սաները: 15-18 տարեկան թվով 30 երիտասարդներ մոտոկա երկու շաբաթվա ընթացքում պետք է այցելեն Հայաստանի մի շարք քաղաքներ, պատմական նշանակություն ունեցող վայրեր, ինչը նրանց թույլ կտա ավելի մոտիկից ծանոթանալ հայ պատմության և մշակույթի հետ: Հուլիսի 23-ին երիտասարդները այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը, որտեղ գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը նրանց ամփոփ ներկայացրեց ՀԲԸՄ-ի Հայաստանում իրականացվող ծրագրերը և հյուրասիրություն կազմակերպեց նրանց համար: Մոտ օրերս երիտասարդները պետք է այցելեն նաև Հայորդաց տուն տեսնելու հայ մանուկների տաղանդաշատ աշխատանքները և վայելելու իրենց պատվին կազմակերպված համերգը: