#AGBUtalks -ի մասին

ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովը տեղի կունենա Հայաստանում, 2015 թ-ի մարտի 27-ից ապրիլի 6-ը:
«ՀԲԸՄ Զրույցներ»-ը 88-րդ Ընդհանուր ժողովի կարևոր միջոցառումներից է: «ՀԲԸՄ Զրույցներ» -ի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու գործում: «ՀԲԸՄ Զրույցներ»-ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«ՀԲԸՄ Զրույցներ-ի բազմաբովանդակ և ինտերակտիվ քննարկումներին կարող են միանալ ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովի մասնակիցներն ու հայաստանաբնակ հետաքրքրված ու շահագրգիռ անձինք: Խնդրում ենք նախապես գրանցվելու համար լրացնել դիմումի ձևը:
Բաց մի թողեք միմյանց և հայրենիքի հետ կապ հաստատելու հնարավորությունը:Գրանցման վերջնաժամկետն է 2015թ.-ի մարտ 30-ը:

#AGBUtalks -ի քննարկման թեմաներ

Օր 1.«Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Այբ» դպրոց, 1 ապրիլի:
Օր 2.«Հայկական պետականության կերտման մարտահրավերները», Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), 2 ապրիլի:
Օր 3.«Հայության միջազգային դիրքերի ամրապնդում», «UWC Դիլիջան» միջազգային դպրոց, 3 ապրիլի:

Քննարկումներին կարող եք մասնակցել հինգ պարզ քայլով՝
1 Լրացրեք դիմումի ձևը
2 Ընտրեք #AGBUtalks-ի մեկ կամ ավելի քննարկումների թեմաներ
3 Ուղարկեք SMS հաղորդագրություն
4 Մուտքագրեք SMS ստուգիչ կոդը
5 Ուղարկեք Ձեր դիմումը

Խոսնակներ

Մարդկային ներուժը Հայաստանում և սփյուռքում
Օր 1 ապրիլի 1, ժ-ը 10:30-13:00, «Այբ» դպրոց
Ավտոբուսները մեկնում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրից՝ ժ-ը 9:00-ին

Խոսնակ Պաշտոն
Հայր Մեսպրոպ քհն. Արամյան«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Սեմ ՍիմոնյանՀԲԸՄ փոխնախագահ, Սիմոնյան կրթական հիմնադրամի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր
Արմեն Տեր ԿյուրեղյանՀԱՀ նախագահ
Արամ ՍալաթյանՀայաստանում «Նեյշնլ ինսթրումենթսի» գլխավոր տնօրեն
Եվա ՀյուսյանՀայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն

Հայկական պետականության կերտման մարտահրավերները
Օր 2 ապրիլի 2, ժ-ը 15:00-18:00, ՀԱՀ

Խոսնակ Պաշտոն
Վիգեն ՍարգսյանՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
Տարոն ԱջեմողլուՄասաչուսեթսի Տեխնիկական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր
Բագրատ եպս. ԳալստանյանՄայր Աթոռ Ս. Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի տնօրեն
Արմեն ՀարությունյանԿենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար
Արփի ԲալյանՀԱՀ շարունակական կրթության ծրագրի տնօրեն

Հայության միջազգային դիրքերի ամրապնդումը
Օր 3 ապրիլի 3, ժ-ը 13:30-18:00, «UWC Դիլիջան» միջազգային դպրոց
Ավտոբուսները մեկնում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրից՝ ժ-ը 8:30-ին

Խոսնակ Պաշտոն
Ռուբեն Վարդանյան RVVZ հիմնադրամի համահիմնադիր և նախագահ
Վազգեն Գալայջյան GK Brand-ի գործադիր տնօրեն
Թիմոթի ՍթրայթՀՀ-ում Նորվեգիայի և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս
Վիկտորիա ԱսլանյանGolden Grape ArmAs ընկերության գլխավոր տնօրեն

Գրանցումն ավարտված է

Կապ

Հարցերի դեպքում զանգահարել 060-61-22-50 հեռախոսահամարով: Հետևեք մեր ֆեյսբուքի էջին՝ https://www.facebook.com/events/631462366980813/

ՀԲԸՄ «ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» 2018

 

Խորը կապ ստեղծելով hայրենիքի հետ՝ ՀԲԸՄ «Բացահայտի՛ր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն  երեքշաբաթյա հիանալի ամառային ճամփորդության են մասնակցում՝ հագեցած տեսարժան վայրեր այցելություններով, կամավոր աշխատանքով և մշակութային միջոցառումներով: 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են Հայաստանի հետ և տուն են վերադառնում՝ լի հայկական ժառանգության և համայքների հանդեպ ավելի մեծ հարգանքով և պատասխանատվությամբ: Ծրագրի մասին ավելին՝ այստեղ:

ՀԲԸՄ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»

 

ՀԲԸՄ «Երաժշտական Հայաստան» ծրագիրը յուրաքանչյուր տարվա հուլիս ամսին մասնակիցներին առաջարկում է երեքշաբաթյա հագեցած մասնագիտական երաժշտական փորձառություն, որի շնորհիվ երաժիշտներն ու երաժշտասերները աշխարհի տարբեր ծայրերից հնարավորություն են ստանում հարստացնել իրենց երաժշտական գիտելիքները և կատարողական ունակությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ:
Ծրագրի մասին ավելին` այստեղ:

ՀԲԸՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ԴԻՄՈՒՄՆԵՐ 2018Թ.-Ի ՀԱՄԱՐ

 

ՀԲԸՄ Երևանի ամառային փորձառության ծրագիրն առաջարկում է մասնագիտական զարգացման յուրօրինակ հնարավորություններ ուսանողների համար: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին հարստացնել իրենց մասնագիտական գիտելիքները, մասնակցել մի շարք աշխատարանների, մշակութային միջոցառումների, ինչպես նաև օգնում է նրանց մասնագիտորեն կայանալու գործում: Ծրագրի մասին ավելին իմանալու և դիմելու համար, այցելե՛ք այստեղ:

 
Դուք այստեղ եք՝ Home General Assembly Content Վիդեո Արխիվ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: