ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՏՈՆԵՑ ՀԲԸ ՄԻՈՒԹՅԱՆ 110 ԱՄՅԱԿԸ

Այս տարի, ապրիլի 15-ին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կառույցներն ամբողջ աշխարհում մեծ շուքով տոնեցին ՀԲԸ միության 110 ամյակը: Այդ առիթով, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը ևս հանդես եկավ հատուկ նախաձեռնությամբ: Այդ օրը, ՀԲԸՄ Հայաստանի սկաուտները, փողերախմբի առաջնորդությամբ, ուղևորվեցին Երևանի օղակաձև այգի, որտեղ ծաղկեպսակներ դրեցին ՀԲԸՄ նախագահների կիսանդրիների մոտ՝ նրանց անմար հիշատակը վառ պահելու նպատակով: Միջոցառման ներկա գտնվեցին միության անդամներ, բարեկամներ, ինչպես նաև պարզ անցորդներ: Միջոցառման վերջում ներկաները կարողացան վայելել նաև ՀԲԸՄ սկաուտական փողերախմբի երաժշտական ելույթը:

ՀԲԸՄ նախագահների կիսանդրիները գտնվում են Երևանի օղակաձև այգու տարածքում, որը կոչվում է Հայ բարերարների ճեմուղի: Ճեմուղու բացումը կատարվել էր 2012 թ., ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի օրերին: Այնտեղ են գտնվում, այլ բարերարների կողքին,ՀԲԸՄ նախագահներ Պողոս Նուբարի, Գալուստ Գյուլբենկյանի և Ալեք Մանուկյանի կիսանդրիները: Հուշահամալիրը ներառում է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող: