«ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆ

 

ՀԲԸՄ-ի «Բացահայտի՛ր Հայաստանը» երիտասարդական ծրագիրը 15-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին հրավիրում է վերամիավորվելու իրենց հայրենիքի հետ։ Անցնող տարիներին շուրջ 300 սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի 15 երկրներից մասնակցել են այս ծրագրին։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելում են տարբեր պատմական վայրեր և թանգարաններ, ներառյալ` Սբ. Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Սարդարապատ, Գառնի, Գեղարդ, Օշական, Սևան, Նորավանք, Անի: Նրանք մեկնում են Արցախ, ինչպես նաև ծանոթանում ՀԲԸՄ-ի Հայաստանում և Արցախում իրականացրած տարբեր ծրագրերին։ Երիտասարդները մասնակցում են նաև տարբեր կամավորական ծրագրերի` ավելի լավ հասկանալու և գնահատելու համայնքային կյանքը։ Անցնող տարիներին նմանատիպ ծրագրերից են եղել կարիքավոր ընտանիքների համար տների վերանորոգման աշխատանքները Խոր Վիրապում և Վանաձորում, Կաքավաձորում` Fuller կազմակերպության հետ, Խոսրովի արգելանոցի շրջակա տարածքի մաքրման աշխատանքները` World Wildlife Fund-ի հետ համատեղ, Գյումրիի թիվ 3 գիշերօթիկ դպրոցի վերանորոգման աշխատանքները և Ղարաբաղի մանկական հանրային գրադարանում օտարալեզու գրականության տաղավարի հիմնումն ու գրադարանի ֆոնդի շարունակական հարստացումը։

Ենթակարգերը

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Content Project Պատանեկան ծրագրեր Բացահայտիր Հայաստանը

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: