ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ ԱՐԵՎՄՏ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԱՅՑԸ

Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի և Հայ ոսկերիչների բարեգործական հիմնադրամի կազմակերպած համաժողովին մասնակցելու համար վերջերս Հայաստան էր ժամանել ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան շրջանակային հանձնաժողովի ատենապետ Գրիգոր Կարագյոզյանը: Հոկտեմբերի 29-ին Գրիգոր Կարագյոզյանը և ՀԲԸՄ ԱՄՆ Արևմտյան հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անժելա Կարագյոզյանն այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն և հանդիպում ունեցան ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի և ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն Արփի Վարդանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում և ԱՄՆ Արևմտյան շրջաններում ՀԲԸՄ-ի ծավալած գործունեությանը վերաբերող հարցեր: Կարագյոզ-յանները ծանոթացան նաև ՀԲԸՄ ՀՎՀ կրթական գործունեությանը, այցելեցին Հայաստանի ամերիկյան համալսարան: