ՀԲԸՄ-ի մասին

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

   

Հեղ.՝ Հակոբ Միքայելյան՝ գրող, հրապարակախոս

Բազմահազար ուխտավորների մարդկային գետը դեպի վեր` դեպի Հայոց Ցեղասպանության նահատակաց հուշահամալիրն էր բարձրանում համրաքայլ. Ապրիլի 24-ն էր:

Մարդիկ սև հագուստներ չէին կրում. երփներանգ գույների մարդկային անձեռակերտ երկար ու անսահման մի նկար էր, որ շարժվում էր անշեջ բոցի շուրջ՝ կարծես ասելով, որ «Դուք նահատակվեցիք, որ մենք ապրենք, և այսօր, մեկ անգամ ևս, ապացուցենք, որ մենք չենք մոռանա, կհիշենք և կպահանջենք»:

Ու այդ հսկա գետի մեջ եռագույն դրոշները պարզած՝ ՀԲԸՄ-ի հպարտ ու խրոխտ արիներն ու արենուշները շարքով և Երիտասարդ արհեստավարժները իրենց խմբով, յուրահատուկ մի գեղեցկություն էին տալիս ընդհանուր պատկերին: Նրանց առջևից գնում էին Հայաստանի ու Եվրոպայի զանազան քաղաքներից ժամանած Միության ղեկավարներն ու անդամները:

Հավատարիմ մնալով Միության հիմնադիրների տեսլականին՝ ՀԲԸՄ- ն իր 111 տարիների ազգանվեր ծառայության ողջ ընթացքում կրթել է և շարունակում է կրթել սերունդներ, ովքեր հպարտությամբ առաջ կտանեն իրենց հայկական ժառանգությունը՝ կծառայելով Հայրենիքի և ողջ հայության բարօրությանը:

 

ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Content FEATURED STORIES ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: