Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44
Error
  • JUser: :_load: Հնարավոր չե բեռնել օգտվողին այս ID-ով՝ 44

ՀԲԸՄ-ի մասին

Մեծարանքի հանդիսություն նվիրված Ալեք Մանուկյանին

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը այս տարի նախաձեռնել է “Մեր Մեծերը” խորագրով միջոցառումների շարք, որի նպատակն է Հայաստանի նորահաս սերնդին ծանոթացնել սփյուռքահայ հայտնի հասարակական գործիչների և նշանավոր մարդկանց կյանքի և գործունեության հետ: Վերոհիշյալ միջոցառումների շրջանակներում, Մայիսի 19-ին, Երևանի Պետական Համալսարանի “Եղիշե Չարենց” դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային Հերոս և մեծ բարերար Ալեք Մանուկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված երեկո, որը համատեղ կազմակերպել էին ՀՀ Սփյուռքի նախարարությունն ու ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Երեկոյին ներկա էին դասախոսներ, ուսանողներ և բազմաթիվ հյուրեր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և գրականագետ Երվանդ Ազատյանն իրենց ելույթներում ներկայացրին Ալեք Մանուկյանին իբրև անհատ և իբրև ազգային բարերար: Նրանք խոսեցին Ալեք Մանուկյանի երեք տասնամյակից ավելի ձգվող հայրենասիրական գործունեության մասին, որը ներառում է հայ ժողովրդի կյանքի գրեթե բոլոր ասպարեզները: ԵՊՀ լրագրության բաժնի երկու ուսանողուհիներ ամփոփ զեկույցներով ներկայացրին Ալեք Մանուկյանի ազգային-հասարակական գործունեությունը: Ընթերցվեցին նաև հատվածներ Ալեք Մանուկյանի ճառերից: Ողջույնի խոսք ասաց նաև ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ 2009 Նորություններ Մեծարանքի հանդիսություն նվիրված Ալեք Մանուկյանին

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: