ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

2010թ. ՀԲԸ Միության սփյուռքահայ երիտասարդական ծրագրերը համալրվեցին ևս մեկով: Հայկական սփյուռքի խոշորագույն կենտրոնը` Մոսկվան, դարձավ ՀԲԸՄ ամառային փորձառության ծրագրի հաջորդ հանգրվանը` համալրելով արդեն իսկ հաջողությամբ գործող Նյու Յորքի, Փարիզի և Երևանի համանման ծրագրերի շարքը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր մասերում բնակվող հայ երիտասարդներին հինգ շաբաթ շարունակ աշխատանքային փորձառություն ձեռք բերել բիզնեսի, դիվանագիտության, արդյունա-բերության և նորարարության մեծագույն կենտրոններից մեկում:

ՀԲԸՄ Մոսկվայի ամառային փորձառության առաջին ծրագիրը մեկնարկեց հունիսի 26-ին և շարունակվեց մինչև օգոստոսի 31-ը: 20-26 տարեկան 8 երիտա-սարդներ աշխարհի 5 երկրներից` ԱՄՆ-ից, Հոլան-դիայից, Բրազիլիայից, Ռումինիայից և Կանադայից, հինգ շաբաթ շարունակ բնակվեցին Մոսկվայում մեկ հարկի տակ:

Երիտասարդներն իրենց ամառային փորձառությունն անցկացրին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի առաջակարգ կազմակերպություններում ու հաստատու-թյուններում, այդ թվում “Հենդերսոն և Հայաս” ընկերությունում, “Մեդիակրատ” հրատարակչությու-նում, “Կրեդիտ-ռեֆորմ-ՌՈՒՍ” իրավաբանական ընկե-րությունում, Բանկերի Ռուսաստանյան Ընկերակցու-թյունում, “Սիգարկլան” ամսագրում, “Մոնիտոր” ընկերությունում և “Դիլիջան միջազգային բարձրագույն դպրոց” նախագծում:

Բացի աշխատանքային փորձառությունից սփյուռքահայ երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց նաև հաճախել ռուսերենի, հայերենի և հայկական պարերի ուսուցման դասընթացների: Աշխատանքային ժամերից հետո երիտասարդներն այցելում էին տարբեր տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, ծանո-թանում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, բացահայտում քաղաքի հայկական բնութագիրը:

Երիտասարդներնից շատերը` հատկապես Ալեքսը Կանադայից և Մարիաննան Բրազիլիայից, այնքան են տպավորված ու ոգեշնչված աշխատանքային փոր-ձառությամբ, որ պատրաստվում են շարունակել համագործակցությունը իրենց ընկերությունների հետ փորձառության ժամկետների ավարտից ու յուրա-քանչյուրն իր քաղաք վերադառնալուց հետո:

Որպես գնահատական իրենց աշխատանքի Աննան և Րաֆֆին, երկուսն էլ Նյու Յորքից, իրենց ընկե-րությունների կողմից հրավիրվել և մասնակցել են կորպորատիվ երեկույթների և բիզնես հանդիպումների:

Այս ժաանակահատվածում Տնտեսագիտության Բարձրա-գույն Դպրոցի կողմից հատուկ մեր երիտասարդների համար Մոսկվայում կազմակերպվեց դասախոսու-թյունների և վերապատրաստման դասընթացների շարք մասնակցությամբ այնպիսի հանրահայտ ընկերութ-յունների ներկայացուցիչների ինչպիսիք են KPMG-ն և Price Waterhouse Coopers-ը:

Ամենահիշարժան օրերից էին ուղևորությունը ՌԴ մշակութային մայրաքաղաք համարվող Սանկտ Պետերբուրգ և այցելությունները աշխարհահռչակ Էրմիտաժ և Սբ. Կատերինա Հայկական Առաքելական Եկեղեցի:

ՀԲԸՄ Մոսկվայի ամառային փորձառության ծրագիրն իրականացրին ծրագրի համակարգող Անժելա Սարգսյանն ու նրա օգնական Լուսինե Քերոբյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ 2010 Մոսկովյան ամառային պրակտիկայի ծրագիր ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: