Մեկնարկել է շախմատի հանրապետական համադպրոցական չոր" />

ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ շարունակում է իր աջակցություն համադպրոցական Օլիմպիադային

 

Մեկնարկել է շախմատի հանրապետական համադպրոցական չորրորդ օլիմպիադան և արդեն երրորդ տարին անընդմեջ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) շարունակում է իր աջակցությունն այդ մրցաշարի անցկացմանը: Այն համատեղ նախաձեռնել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիան, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունն ու ՀԲԸՄ-ն: Հանրապետական օլիմպիադան խթանում է մարզաձեւի զարգացումը դպրոցականների շրջանում: Օլիմպիադային մասնակցում են դպրոցականներ Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից, ովքեր պայքարում են եզրափակիչ փուլի համար: