ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ "ԱՆԴՐԱՆԻԿ" ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության "Անդրանիկ" սկաուտական բանակումը, երկրորդ տարին անընդմեջ, հաջողությամբ անցկացվեց Հայաստանում: Միության հայաստանակենտրոն երիտասարդական ծրագրերին մաս կազմող սկաուտական ճամբարի բացումն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 15-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղում գտնվող ՀԲԸՄ սեփական հողատարածքի վրա: