ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների երեւանյան խմբի ծրագիրը Գյումրու Ֆ. Նանսենի անվան մանկատան երեխաների համար

Ապրիլի 18-ին, ժամը 14:00-ին Գյումրիի Ֆ. Նանսենի անվան մանկատանը տեղի ունեցավ համակարգչային սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Սենյակը վերանորոգվել և կահավորվել է գույքով և տասը համակարգիչներով: Այս ծրագիրը շարունակությունն է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երիտասարդ Արհեստավարժների (ՀԲԸՄ ԵԱ) Երևանյան խմբի նախաձեռնության, որը մեկնարկեց անցյալ տարվա նոյեմբեր ամսին: Ծրագիրը բաղկացած էր երեք փուլից: Առաջին փուլում մանկատան սաներն այցելել էին Երևան, ծանոթացել մայրաքաղաքին, շրջել Ազգային պատկերասրահում, իսկ օրվա ավարտին դիտել պետական կրկեսի ներկայացումներից մեկը: Վերադառնալով Գյումրի մանկատան սաներն իրենց նկարներում և ձեռքի աշխատանքներում պատկերել էին իրենց տպավորությունները Երևանյան մեկօրյա այցելու-թյունից: Ծրագրի երկրորդ փուլում ՀԲԸՄ ԵԱ Երևանյան խմբի ջանքերով կազմակերպվեց այդ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որը տեղի ունեցավ Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքում: Ձուցահանդես-վաճառքին ներկա էին և մասնակցեցին ինչպես բիզնես և բանկային ոլորտների աշխատողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացու-ցիչներ, այնպես էլ արվեստի բնագավառի մարդիկ, երգիչ-երգչուհիներ: Հենց այդ ցուցահանդես-վաճառքից գոյացած գու-մարներով էլ (ընդհանուր առմամբ 1,239,000 ՀՀ դրամ) ծրագրի երրորդ փուլում հիմնադրվեց մանկատան համակարգչային դասասենյակը: Ծրագիրն իրականացվել է CARD հիմնադրամի աջակցությամբ, որը տրամադրել է աթոռներ և անհրաժեշտ սարքավորումներ (մոնիտորներ, տպիչ, հեռուստացույց, թվային ֆոտո-խցիկ, և այլն): Ծրագիրը կօգնի երեխաներին ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ: Ինտերնետն իր հերթին հնարավորություն կընձեռի երեխաներին կապ հաստատել և ընկերանալ աշխարհի տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ: