ՀԲԸՄ-ի մասին

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ

Նոյեմբերի 29-ին Արմենիա Մարիոտ hյուրանոցի “Տիգրան Մեծ” սրահում տեղի ունեցավ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի Սկաուտական Շարժման առաջին ճաշկերույթ-պարահանդեսը։ Ներկա էին սկաուտներն իրենց ծնողների հետ, ինչպես նաեւ սկաուտական շարժման համակիրները։ Հյուրերի թիվը հասնում էր մոտ հարյուրի, որոնց բոլորին միավորել էր տոնական տրամադրությունը եւ հավատը սկաուտական շարժման հետագա հաջողություններին։ Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի Նեկայացուցչության տնօրեն Պրն. Աշոտ Ղազարյանը, Հայաստանում Սկաուտական Շարժման հիմնադիր Տիկին Հերմինէ Տիւզեանը, ՀՀ Կթության եւ Գիտության փոխնախարար Պրն. Բագրատ Եսայանը, ՀՀ ճանաչված նկարիչ Հակոբ Հակոբյանն իր տիկնոջ հետ, “Առաջինը՝ երեխաներին” կազմակերպության նախագահ Տիկին Նանի Օսկանյանը, արվեստագետներ Տեր եւ Տիկին Ժիրայր Ալթունյանները, Տեր եւ Տիկին Նիկոլայ Ծատուրյանները եւ այլ հյուրեր։ Միջոցառումը եւս մեկ անգամ վկայեց այն մասին, որ այսօր Հայաստանում գործում եւ իր հաստատուն քայլերն է շարունակում ՀԲԸՄ Սկաուտական Շարժումը, որի կազմակերպած այս ձեռնարկը դառնալու է ավանդական` սկաուտական շարժման հետագա գործունեության շրջանակներում։

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ 2008 Սկաուտական շարժում ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ-ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: