ՀԲԸՄ-ի մասին

ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

2009թ. ՀԲԸՄ ամառային փորձառության Երևանյան ծրագրին, 24 այլ սփյուռքահայ երիտասարդների հետ միասին, մասնակցում էր նաև Նանոր Բալաբանյանը ԱՄՆ-ից: Ծրագրի շրջանակներում նա 5 շաբաթ անցկացրեց Հայաստանում, աշխատեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանյան գրասենյակում, եղավ Արցախում և ավելի մոտիկից շփվեց հայ իրականությանը: “Ես հասկացա ինքնավստահության, համբերատարության, ներողամտության, բարության, նվիրվածության, ընկերության, հարգանքի ու հպարտության կարևորությունը հայ ինքնության մեջ”, ծրագրի մասին իր տպավորություններում գրել էր Նանորը: Ծրագիրն ավարտվեց և Նանորը վերադարձավ ԱՄՆ` իր մեջ վառ պահելով այդ ուղևորության հիշողություններն ու տպավորությունն երը: Վերադարձավ` հայրենիքին օգտակար լինելու և իր ներդրումն ունենալու հստակ գիտակցությամբ: Նանորն այժմ սովորում է Կալիֆորնիայի համալսարանի քաղաքագիտության բաժնում: Իր իսկ նախաձեռնությամ բ և Հայաստանին օգնելու նպատակով` Նանորն իրականացնում է “Թաքնված ճանապարհ” նախագիծը: Ծրագրի շրջանակներում մի խումբ ուսանողներ Ստենֆորդի, Կալիֆորնիայի և Երևանի պետական համալսարաններից, 2 շաբաթ անցկացրին Ախպրաձորում` տեղի միակ դպրոցում հիմնելով ու կահավորելով ինտերնետ կապով ապահովված համակարգչային սենյակ և կազմակերպելով հատուկ դասընթացներ` տեղի երիտասարդությանը սովորեցնելու օգտվել համակարգչի ընձեռած հնարավորություններից և դրանք օգտագործել իրենց իսկ կրթական և մասնագիտական առաջընթացի համար: Կազմվեց 2-շաբաթյա դասացուցակ տեղի բնակչությանը ծանոթացնելու համակարգչային հմտություններին, սովորեցնելու օգտվել Google-ի, ԿՏԱԿ-ի և Armenian Telemedicine-ի ընձեռած հնարավորություններից և տրամադրած տեղեկատվությունից: Ախպրաձորը գտնվում է Գեղարքունիքի մարզում, հայ-ադրբեջանական սահմանին մոտ: Յոթ ամիս շարունակ այստեղ ցուրտ ձմեռ է և ճանապարհների անանցանելիության պատճառով այս ընթացքում գյուղն ամբողջովին կտրվում է աշխարհից: Այստեղ չկան կյանքի համար անհրաժեշտ պայմաններ. գյուղը չունի շուկա, չունի նույնիսկ բժիշկ, որին կարելի է դիմել անհրաժեշտության դեպքում: Դոնալդ Ա. Ստրաուս հիմնադրամի, ՀԲԸՄ-ի, Google ընկերության և Կալիֆորնիայի համալսարանի նախագահի ֆինանսական աջակցությամբ Նանորն իրականացրեց ՀՀ գյուղական համայնքների զարգացման իր սեփական ծրագիրը, որպես վառ ապացույց նրա, որ մեկ անհատի ցանկությունն ու համառությունը կարող է դժվարին թվացող ծրագիրն իրականություն դարձնել: Իր ավարտական թեզում Նանորը շարադրելու է ծրագրի արդյունավետության և Ախպրաձորի երիտասարդ սերնդի վրա դրա ազդեցության մասին իր ուսումն ասիրությունների արդյունքները: Ապրես, Նանոր:

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ 2011 Երևանյան ամառային պրակտիկայի ծրագիր ՀԲԸՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: