ՀԲԸՄ-ի մասին

ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ

Երկրաշարժից հետո Շիրակի մարզում ՀԲԸՄ-ի իրականացրած մարդասիրական ու շինարարական բազմաթիվ ծրագրերի մեջ կարևոր նախաձեռնություն էր 1997-ին Գյումրիի արվեստների ակադեմիայի շենքի կառուցումը։ Ակադեմիայի շենքում են տեղակայված Երևանի պետական կոնսերվատորիայի, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի և գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղերը։ Տարիներ շարունակ ՀԲԸՄ-ն կրթաթոշակներ է տրամադրել ակադեմիայի տաղանդավոր և կարիքավոր ուսանողներին, և առ այսօր շարունակում է իր աջակցությունը Գյումրիի արվեստների ակադեմիային։ Միությունը նաև հովանավորում է Գյումրիի արվեստների ակադեմիայի կազմակերպած «Վերա-ծնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային ամենամյա մրցույթ-փառատոնը։