ՀԲԸՄ-ի մասին

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Ապրիլի 15-ին, "Ազգային գրադարանային շաբաթ"-ի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքերի հանձնման արարողություն: Ի թիվս այլ հրատարակությունների Ազգային գրադարանին հանձնվեց նաև 1980-1995թթ. Լոնդոնում, Թեքեյան խնամակալ մարմնի հովանավորությամբ և Դր. Անդրեաս Ծուլիկյանի խմբագրությամբ հրատարակված "Էրեբունի" ազգային, մշակութային և հասարակական երկշաμաթաթերթի 5 հատորներից բաղկացած ամբողջական և հազվագյուտ հավաքածուն: Խոսվեց պարբերականի ծագման ու բովանդակության, ինչպես նաև 12 տարի անընդմեջ խմբագրական աշխատանքները սիրահոժար վարած Դր. Ծուլիկյանի ազգային-հասարակական գործունեության մասին: "Էրեբունին" հրատարակվել է նախ որպես ամսաթերթ, ապա որպես երկշաբաթաթերթ` հայերեն և անգլերեն լեզուներով: Գրադարանին նվիրված 5 հատորներից 4-ը "Էրեբունի"-ի հայերեն համարների հավաքածուներն են, իսկ մեկը`անգլերեն: Պարբերականի ամբողջական հավաքածուի նվիրատվությունը Ազգային գրադարանին Դր. Ծուլիկյանի անձնական նախաձեռնությունն էր, իսկ նրա անունից հավաքածուն գրադարանին հանձնեցին նրա երևանաբնակ եղբայրները` Տիգրան և Հակոբ Ծուլիկյանները: 1934թ.-ին Եգիպտոսում ծնված Անդրեաս Ծուլիկյանը Լոնդոն է տեղափոխվել 1967թ.-ին: 1979-ին ընտրվել է անգլիահայ համայնքի և եկեղեցական խորհրդի անդամ, որոշ ժամանակ ստանձնելով գործադիր նախագահի պաշտոնը: Նշանակվել է Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային կիրակնօրյա վարժարանի հոգաբարձության ներկա-յացուցիչ: Եղել է Լոնդոնի ՌԱԿ Տամատյան ակումբի վարչության անդամ, նախ որպես ատենապետ ապա որպես նախագահ: Հիմնադիրներից է Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի: Անդրեաս Ծուլիկյանը վետերան անդամ է նաև ՀԲԸ Միության: Հիմնադիրներից է անգլիահայ բժիշկների միության և գործուն անդամներից անգլիահայ գաղութի հայ դատի միացյալ մարմնի: Հավաքածուի հանձնման արարողությանը ողջույնի և երախտիքի խոսք ասացին Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, Հակոբ Ծուլիկյանը, Վերժինե Սվազլյանը, Հակոբ Հակոբյանը:

 
Դուք այստեղ եք՝ Home ՀԲԸՄ-ի մասին Արխիվ 2011 Հավելյալ հատկացումներ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: