ՀԲԸՄ-ի մասին

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍԲ. ԷՋՄԻԱԾԻՆ

ՀԲԸ Միությունը Սբ. Էջմիածնի հետ ապահովում է մեր հոգևոր ժառանգության պահպանումը ապագա սերունդների համար։ Աշխարհի ամենամեծ հայկական եկեղեցու` Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորչի շինարարության գլխավոր հովանավորներն եղել են ՀԲԸՄ բարերարները։ Վերջիններս ֆինանսավորել են նաև ներքոհիշյալ ծրագրերը. Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում, Երևանի Սբ. Սարգիս, Սբ. Երրորդություն, Սբ. Աննա և Էրեբունու, Գյումրիի Սբ. Հակոբ, Վանաձորի Սբ. Գ. Նարեկացի եկեղեցիներ, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, Սբ. Էջմիածնի միաբանական շենքեր, ծառայության կենտրոն և ծերանոց, Սբ. Էջմիածնի բացօթյա խորան։ Հայաստանում քրիստոնեությունն իբրև պետական կրոն հռչակման 1700-ամյակի կապակցությամբ վերականգնվել են նաև Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների սկզբնական գույները։ 2010թ. ՀԲԸՄ ֆինանսական աջակցությամբ կառուցվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան նոր շենքը։ Link to www.holyetchmiadzin.am