«ԱՆԱՊԱՏԻ ՏԽՈՒՐ ՄԵՂԵԴԻՆ. ԲԵՏՈՒԻՆ ՀԱՅԵՐԸ ՆՈՒՐՀԱՆ ՊԱԼԵԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Բոլորովին վերջերս, ՀԲԸՄ Սիրիայի շրջանակային հանձնաժողովն ու ՀԲԸՄ Հիմնադրամ (Հայաստան)-ը հրատարակեցին «Անապատի տխուր մեղեդին. Բետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» ալբոմը: Նկարաշարը, որ պետք է լույս տեսներ Հալեպում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով, հասկանալի պատճառներով հրատարակվեց Երևանում: Ալբոմը հրատարակության է պատրաստել Հրազդան Թոքմաճյանը, ով ի մի է բերել հալեպահայ հայտնի լուսանկարիչ Նուրհան Պալյանի նկարները, որոնք ներկայացնում են ցեղասպանությունից հետո արաբացած, բեդվինների մոտ ապաստան գտած հայերին: Կան նաև նրանց կյանքն ու կենցաղը, ինչպես նաև Տեր-Զորն ու նրա շրջակայքը ներկայացնող լուսնկարներ: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Անապատի տխուր մեղեդին. Բետուին հայերը Նուրհան Պալեանի լուսանկարներում» գրքի շնորհանդեսին:

Երկուշաբթի, հունիսի 26-ին, ժամը 17:00-ին
ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է:

ՔՀ ԿԱՄՈՒՐՋ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է Ձեզ ներկա գտնվելու ՔՀ Կամուրջ ծրագրի մեկնարկի միջոցառմանը: Եվրոպական միության կողմից ֆինանսավորող ՔՀ Կամուրջ ծրագիրն իրականացնում է ՀԲԸՄ Հայաստանը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ գործընկերությամբ: Եռամյա այս ծրագրի նպատակն է զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները` քաղաքացիների կարիքներին ավելի լավ արձագանքնելու համար: Ծրագրի առանձնահատուկ բաղադրիչն է սփյուռքի ներուժի և փորձառության ներգրավումը: Ծրագրի թիրախ են հանդիսանում Հայաստանում գրանցված և գործող ՔՀԿ-ները, վերջիններիս մասնագիտական զարգացմամբ հետաքրքրված տեղական համալսարանները, սփյուռքի երիտասարդ մասնագետները, ովքեր իրենց գիտելիքներով և փորձառությամբ կցանկանան նպաստել Հայաստանի զարգացմանը:

Երկուշաբթի, հունիսի 26-ին, ժամը 11:00-13:00-ը

ՀԲԸՄ Հայաստան (Մելիք-Ադամյան 2/2)
Մուտքն ազատ է:

FROM DOMIKS TO RESILIENT SOLUTIONS

FROM DOMIKS TO RESILIENT SOLUTIONS

The Tuff Armenia team from the University of Virginia, AGBU Armenia Bridge4CSOs Programme and Gyumri Project Hope are organizing a presentation and photo exhibition on the southern “domiks” district in Gyumri. The objective of Tuff Armenia is to develop low cost, energy efficient and earthquake resilient housing solutions for people living in temporary houses - “domiks” - in Gyumri. Over the last several weeks, the team has been interviewing community members of this temporary housing district, many of whom are survivors of the 1988 earthquake. We are honored to share their stories with you as we work on sustainable solutions.

Thursday, June 22, 17:00

AGBU Armenia (2/2 Melik-Adamyan str.).
Free entrance.

ՇՈՒՇԻԻ ՕՐՀՆԵՐԳԸ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԵԼՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, հաղթանակների ամիս մայիսը փառավորվեց Շուշիի ազատագրման 25-ամյակի միջոցառումներով, որոնցից ամենահիշարժաններից էր Շուշիի պաշտոնական օրհներգի համերգային փառահեղ կատարման տեսահոլովակի պրեմիերան, որը թե՛ հեռուստատեսությամբ և թե՛ առցանց, բազմաթիվ հայեր կարողացան վայելել...

Ավելին՝ ՇՈՒՇԻԻ ՕՐՀՆԵՐԳԸ` ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԵԼՔԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սփյուռքի խոշորագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է, որը նվիրվել է հայկական ժառանգության պահպանմանը՝ կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերի միջոցով: Միության առաջնորդների տեսլականի, ինչպես նաև նրա նվիրյալ բարերարների ու անդամների օժանդակության միջոցով միությունը տարիներ շարունակ ծանրակշիռ դերակատարություն է ունեցել հայկական արժեքների և ավանդույթների պահպանման գործում՝ որդեգրելով բոլոր ժամանակների պահանջներին ու կարիքներին համահունչ ծրագրեր:

1906թ.-ից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է մնացել իր կոչումին՝ համայն հայության բարգավաճմանը նպաստող հիմքերի ստեղծմանը: Այսօր Միությունն ունի 74 շրջանակային հանձնաժողովներ, մասնաճյուղեր, գործընկեր կազմակերպություններ, 28 երիտասարդ արհեստավարժների համախմբումներ, 24 դպրոցներ, մշակութային ու երիտասարդական տասնյակ կենտրոններ, գեղարվեստական, մարզական ու սկաուտական խմբեր: Իր պատմության ողջ ընթացքում Միությունը հավատարիմ է մնացել նաև իր հիմնադիրների տեսլականին՝ ներդրումներ կատարել ներդրումներ կատարել հայ ժողովրդի կրթական, սոցիալական, առողջապահական ու մշակութային կարիքների բավարարման ու նրա առաջընթացի ապահովման ասպարեզներում` կենտրոնանալով բոլոր համայնքներում կայուն զարգացման ծրագրերի վրա: Տեսլական, որն այսօր նույնպես շարունակվում է՝ ի նպաստ առավել պայծառ ապագայի կերտմանը:

 

ՏԵՍՆՅՈՒԹՆ ԱՅՍՏԵՂ

 

end faq

 

 
Դուք այստեղ եք՝ Home Content

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: