ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

   

Հեղ.՝ Հակոբ Միքայելյան՝ գրող, հրապարակախոս

Ո՞վ է ասում որ գիտության սրընթաց առաջադիմության, անսանձելի, համայնակործան պատերազմների ու մարդկության ամենանենգ ու դաժան տեսակի ահաբեկչությունների այս դարում զոհ պիտի գնան մարդկային արժեքները, մշակույթն ու արվեստները, գրականությունն ու երաժշտությունը եւ շատ ուրիշ բաներ:

Գեղեցիկն ու բարին կարող են որոշ ընկրկումներ ու ժամանակավոր նահանջներ ունենալ, սակայն նրանք երբեք կուլ չեն գնա չարին, այնքան ժամանակ, որ գրողն իր գրիչը, իսկ նկարիչն իր վրձինը ցած չեն դրել:

Մշտապես սատարելով հայկական գրին ու գրականությանը, ՀԲԸՄ Հայաստանը մարտի 14-ին հյուրընկալեց շուրջ երկու տասնյակ ժամանակակից գրողների, ովքեր հավաքվել էին ընթերցելու իրենց թե՛ արձակ, և թե՛ բանաստեղծական ստեղծագործությունները:

Գրական երեկոն համատեղ կազմակերպել էին ՀԲԸՄ Հայաստանը և Հայ գրողների միությունը: Միության նախագահ Աբգար Ափինյանը խոսեց գրական կյանքի ու երիտասարդ գրողների ստեղծագործությունների մասին՝ մեկ առ մեկ ներկայացնելով երեկոյին մասնակցող տարբեր տարիքի յուրաքանչյուր գրողի: Ներկա գրասեր բազմությունը հաճույքով ունկնդրեց ու ծափողջյուններով գնահատեց ստեղծագործողներին և հյուրընկալ Միությանը:

 
Դուք այստեղ եք՝ Home Content FEATURED STORIES ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Շնորհակալություն բաժանորդագրվելու համար: